Վանկատի՛ր հետևյալ բառերը․
շրջանակ-շըր-ջա-նակ
արքայադուստր-ար-քա-յա-դուս-տըր
ընձառյուծ-ըն-ձառ-յուծ
լուսամփոփ-լու-սամ-փոփ
ստեղնաշար-սը-տեղ-նա-շար
դասընթաց-դա-սըն-թաց
քայլարշավ-քայ-լար-շավ
դեղձանիկ-դեղ-ձա-նիկ
կապտավուն-կապ-տա-վուն
խորամանկ-խո-րա-մանկ։
Նշված բառերից հինգով նախադասություններ կազմի՛ր։
1․ Արքայադուստրը կապտավուն աչքեր ունի։
2․ Ընձառյուծն արագավազ է։
3․ Շրջանակի մեջ իմ նկարած խճանկարն է։
4․ Երեխաները կազմակերպեցին քայլարշավ դեպի Սուրբ Հովհաննես եկեղեցի։
5․ Դեղձանիկը շատ գեղեցիկ է և նուրբ ձայն ունի։